Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Կանաչապատվում ու ծառապատվում են Մարտունի քաղաքի փողոցները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի փողոցները  հիմնանորոգվելուց զատ, նաև ծառապատվում ու կանաչապատվում են՝ ստանալով ավելի հրապուրիչ, բարեկարգ ու ժամանակակից տեսք։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, կանաչապատման և ծառապատման աշխատանքները սկսվել են 2026 թվականի ապրիլից։ Աշխատանքների առաջին փուլում 190 գնդաձև ակացիա է տնկվել Երևանյան փողոցում ևս 120 «Տույա» տեսակի տնկիներ՝ Երևանյան, Մյասնիկյան, Թումանյան, Գ․ Զիրոյան և Շահումյան փողոցներում։ Հաջորդ խմբաքանակով կկանաչապատվի Սայաթ-Նովա փողոցը։

Մարտունու փողոցների ծառապատումն ու կանաչապատումը կատարվում է Մարտունու համայնքապետարանի բյուջեի միջոցների հաշվին։

«Ծառապատում  ու կանաչապատում կիրականացվի Մարտունի քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք ընդգրկված են հիմնանորոգման ծրագրերում։ Դրանք կընթանան ինչպես այս, այնպես էլ՝ եկող տարիների ընթացքում, մի քանի փուլերով»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ

4 դիտում