
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի սեպտեմբերից։
Ծրագրով նախատեսված է եղել մայթերի սալարկման ու ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։
Դավիթ Անհաղթ փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 39 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Դավիթ Անհաղթ փողոցում ծրագրի շրջանակներում կառուցվել է երկկողմանի մայթեր՝ բազալտ քարի սալարկմամբ, 387 մետր երկարությամբ և 774 քառակուսի մետր մակերեսով։
Դավիթ Անհաղթ փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 722 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Գեղամա աշխարհ