
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն տրվել է հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, վերոնշյալ երեք փողոցներն ընդգրկում են 660 գծամետր երկարություն և շուրջ 4 հազար քառակուսի մերտր մակերես:
Սևանի Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ երկաթ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 231 միլիոն 478 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
Հիմնանորոգման աշխատանքները ներառում են շինարարական մի շարք բաղադրիչներ:
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2026 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ