Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանի երաժշտական դպրոցի սաները հյուրընկալվել են մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում

Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի  երաժշտական դպրոցի սաները Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրագործված «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում այցելել են  Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի երաժշտական դպրոցի  սաներն այցի շրջանակներում այցելել են  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան : Նրանք  սիրով ծանոթացել են  կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը, տպավորվել իրենց տեսածով ու ներկայացված տեղեկատվությամբ։  Այնուհետ  նրանց  ջերմորեն են ընդունել  Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Սևանցի երեխաները հանդես են եկել  գեղեցիկ կատարումներով:

«Անչափ կարևորում ենք նման այցերն ու շփումները մայրաքաղաքի կամ Հայաստանի այլ շրջանների երաժշտական դպրոցների հետ, քանի որ նման հանդիպումները մեր երեխաների համար բացում են հետաքրքրությունների նոր աշխարհ, ճանաչողության նոր շրջանակ, բարեկամուևթյուն հաստատելու նոր հնարավորություններ, ու անշուշտ, նոր բան են ավելացնում նրանց գիտելիքներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

3 դիտում