Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղամասարում   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար  գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  903 միլիոն 209   հազար դրամ։

Իրականացված ծրագրերից  4-ը սուբվենցիոն են՝ 88 միլիոն 109  հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 815 միլիոն 100  հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի  արդյունքում Գեղամասարում   2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 10374 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 3440 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել հանրապետական ու ներհամայնքայի նշանակության 5300 գծամետր ճանապարհ, ավարտական փուլում է գտնվում արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի կառուցումը։

Գեղամասարի 50 տեղանոց մանկապարտեզի շենքը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, պետբյուջեի միջոցներով, 150 միլիոն դրամ  պայմանագրային արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից, իսկ մանկապարտեզը բացվել և շահագործվում  է  2026 թվականի ապրիլի 29-ից։ Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետական մեկ այլ ծրագրով, 665 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, 2024 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը։

Գեղամա աշխարհ

1 դիտում