Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

2026 թվականի հունիաի 6-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում գրանցվել է 208 գլուխ ոչխարի անկում, որն առանձին լրատվամիջոցներով ներկայացվել  է որպես  գայլերի ոհմակի հարձակման ու սպանդի արդյունք, մինչդեռ այլ բան է ասում պաշտոնական ու մասնագիտական կարծիքը։

Սևանի համայքնապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Ռադիկ Մանուկյանի տեղեկացմամբ՝ անկած 208 գլուխ ոչխարներից եւ ոչ մեկը հոշոտված չի եղել, ոչ մեկի մարմնի վրա ծակված կամ ճանկռված տեղեր չեն նկատվել։

Դեպքն արձանագրվել է Ծաղկունքի բնակիչ Գուրգեն Գևորգյանի փարախում, որտեղ պահվում են Ծաղկունքի տնտեսությունների հարյուրավոր գլուխ ոչխարները արոտի շրջանում։

«Գուրգեն Գևորգյանն իր տնտեսության փարախում պահում է իր ու գյուղացիների ոչխարները։ Վաղ առավոտյան նա նկատել է, որ ոչխարները կուտակված են իրար վրա, որոնց մի մասը չեն շարժվում։ Դժվար է առայժմ եզրակացնել, թե ինչի արդյունքում են սատկել ոչխարները, սակայն մի բան հստակ է, որ գայլերի հարձակման կամ հոշոտման դեպքի հետ դա ոչ մի առնչություն չունի։ Եթե ոչխարները կուտակվել են իրար գլխի, ապա ինչ-որ բանից խրտնել են՝ գուցե գայլերի մոտիկ լինելու  վախից,  հավանական է նաև ամպրոպից ու կայծակից։

Բոլոր դեպքերում, լուրջ վնաս են կրել Ծաղկունքի ոչխարաբուծական տնտեսությունները, իսկ հովիվը՝ Գուրգեն Գևորգյանը, նման աղետի հետևանքով հայտնվել է դժվարին վիճակում։ Նա խնամքի տակ ունի չորս անչափահաս երեխա  և սոցիալապես գտվում է ոչ բարվոք վիճակում։

Անկած ոչխարների միսը պիտանի չէր օգտագործման, որն ամբողջությամբ ոչնչացվել է։ Վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-ներկայացրեց Ռադիկ Մանուկյանը։

Գեղամա աշխարհ

2 դիտում