Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիք գյուղում 2028-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության  9 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 641 միլիոն 233 հազար 951 դրամ։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 8-ը սուբվենցիոն են՝ 191 միլիոն 233 հազար 951 դրամ ընդհանուր արժեքով, և մեկը՝ պետական՝ 450 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Գեղարքունիք գյուղում կառուցվել է 8490 մետր խմելու ջրատար, 7749 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ, Գավառի պատմության ու բնության հուշարձանների գովազդային վահանակներ կրող ավտոսպասարկման կանգառ, 2152 մետր ջրահեռացման համակարգ, 3064 քառակուսի մետր ասֆալտապատ մայթեր, հիմնանորոգվել 2272 մետր ներհամայնքային ու մարզային նշանակության ճանապարհ, մշակույթի տան տարածքում հիմնվել մանկապարտեզ։

Պետական ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի հատվածը՝ 450 միլիոն դրամ արժեքով։

Գեղամա աշխարհ

0 դիտում