Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում է Վահան գյուղի միջնակարգ դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի մայիսի 20-ից։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վահանի միջնակարգ դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 320 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է դպրոցի շենքի տանիքի, հատակի, աստիաճանների, մարզադահլիճի և նիստերի դահլիճի վերանորոգում՝ ջեռուցման համակարգի անցկացմամբ, նոր պատուհանների և դռների տեղադրում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, դպրոցի բակային տարածքի ասֆալտապատում, նոր ֆուտբոլի դաշտի կառուցում ու ցանկապատում, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորացում, այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

«Մեր դպրոցի շենքը մասնակիորեն նորոգվել է 2005-2006 թվականներին, սակայն արմատական լուծում չի  տրվել վերանորոգման հետ կապված շատ խնդիրների։ Այս ծրագրով մեր դպրոցը վերջապես կունենա արդի չափորոշիչներչին համապատասխանող բոլոր պայմանները, հիմնովին կփոխվի կրթական միջավայրը, կավելանա ուսման հանդեպ ձգտումը, սահմանամերձ մեր գյուղում մարդիկ ավելի հույսով ու ավելի ամուր կկապվեն իրենց հարազատ բնօրրանին»,-նշեց Վահանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիաննա Մարտիրոսյանը։

2025-2026 ուստարում Վահանի միջնակարգ դպրոց է հաճախել 115 աշակերտ։

Գեղամա աշխարհ

0 դիտում