
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ի թիվս մի շարք մրցույթների, Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարվել էր թեմատիկ լուսանկարչական աշխատանքների մրցույթ, որի եզրափակիչ փուլ է անցել 8 լուսանկար:
Հունիսի 1-ին ամփոփվել են մրցույթի արդյունքները:
Լավագույն 2 լուսանկարները որոշվել են հանձնաժողովի կողմից, 1 լուսանկար՝ հավանումների արդյունքում:
Աշխատանքների գնահատման ընթացքում հանձնաժողովը հաշվի է առել լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվելու են մրցանակներ:
Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ազգային մրցանակաբաշխությանը:
Լավագույն եռյակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է 8 տարեկան Անահիտ Մկրտչյանի «Գրքի էջերից դեպի ապագա» լուսանկարը, որը ստացել է ամենաշատ հավանումները՝ 198:
Հանձնախմբի կողմից լավագույն եռյակում են Սամվել Գրիգորյան (14 տարեկան) «Արևի անսպառ ուժի և մարդու կողմից այն խելամիտ օգտագործելու մասին» լուսանկարը և Մարի Մինասյան (15 տարեկան) «Կայուն զարգացում. մաքուր էներգիա. գյուղական առաջընթացի գումարելիները» լուսանկարը:
Գեղամա աշխարհ