Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սոթքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի   շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 12 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 834 միլիոն 530  հազար  դրամ։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 8-ը սուբվենցիոն են՝ 492 միլիոն 484 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 4-ը՝ պետական՝ 1 միլիարդ  418 միլիոն 482 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Սոթքում կառուցվել է 11121 մետր խմելու, 4088 մետր ոռոգման ներքին ու արտաքին ջրատար ցանցեր, 6070 մետր արտաքին լուսավորության ցանց, 10000 գծամետր գազատար ցանց, 4 առանձնատուն, վերանորոգվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված 110 բնակարան, հիմնանորոգվել 400 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։

«Հայասատանի Հանրապետության բնակավայրերում ընտանիքիերի բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի շրջանակներում 2024 թվականից սկսվել և ընթացքի մեջ են գտնվում 72 նորակառույց բնակարանների շինարարական աշխատանքները, 1 միլիարդ 152 միլիոն դրամի ներդրմամբ։  Նորակառույց բնակարանների  80 տոկոսն արդեն պատրաստ է շահագործման։

Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով հիմնովին քանդված 4 բնակարանները հիմքից կառուցվել ու շահագործվել են 2024 թվականի դեկտեմբերից, պետբյուջեի միջոցների հաշվին։ Այդ բնակարանների կառուցման ու հրետակոծության հետևանքով վնասված 110 բնակարանների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 190 միլիոն դրամ։

Գեղամա աշխարհ

1 դիտում