
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի մայիսին գրանցվել է 74 ծնունդ՝ 50 տղա և 24 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 27 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Սևանի, 14 երեխա՝ Գավառի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Ի տարբերություն նախորդ ամիսների՝ մայիս ամսին նկատելիորեն գերակշռել է տղա երեխաների թիվը՝ աղջիկ երեխաների համեմատ ավել լինելով 26-ով։
2025 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 43 տղա և 33 աղջիկ։
Գեղամա աշխարհ