Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծովասարում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրակակացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 809 միլիոն 580 հազար 253 դրամ։ Իրականացված ծրագերի արդյունքում 2018-2025 թվականներին Ծովասարում կառուցվել է մանկապապարտեզի շենք, 7500 մետր ոռոգման, 2000 մետր խմելու ջրատար ցանցեր, հիմնանորոգվել 4733 գծամետր  ներհամայնքային նշանակության ճանապարհ։

Ծովասարի մանկապարտեզի շենքը   կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 2020-2023 թվականնների ընթացքում։ Շենքի կառուցման, բակային հատվածի բարեկարգման, գույքի ձեռքբերման ուղղությամբ ծախսվել է շուրջ 220 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզն իր դռները գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների առջև բացել է 2025 թվականի մայիսին։ Այն այժմ գործում է 4 խմբով՝ 100 սաներով։

Ծովասար գյուղն իր պատմության մեջ գործող մանկապարտեզ երբևէ չի ունեցել։

Գեղամա աշխարհ

2 դիտում