Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի շենքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2026 թվականի հունվարից մեկնարկել և ընթանում են թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գավառի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 271 միլիոն 980 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է տանիքի, հատակի, էներգամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի, դռների, սանհանգույցների մասնակի կամ ամբողջական վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին ներկում, այլ աշխատանքներ։

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 45 տոկոսով։ Շինարարական աշխատաքնները նախատեսվում է ավարտել 2026 թվականի հուլիսին։

Գեղամա աշխարհ

3 դիտում