Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային նշանակության ճանապարհը

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2026 թվականի մարտի վերջերից մեկնարկել և ընթանում են Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 51 միլիոն 152 հազար դրամ, որը հատկացվում է պետական միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է 8 կիլոմետր երկարության ճանապարհի խճային հիմքի , երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի տեղադրում, իսկ բնակավայրերի ներսում՝ մայթերի կառուցում։ Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը կազմելու է 57 600 քառակուսի մետր։ 1033 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում էլ կիրականացվի ճանապարհի մուտքերում և իջատեղերում։

Շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, իրականացնող կազմակերպությունը՝ «Քարավան-11» ՍՊԸ-ն։

Զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհը պատմության մեջ ասֆալտապատվում է առաջին անգամ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում  է ավարտի հասցնել 2026 թվականի դեկտեմբերին։

Գեղամա աշխարհ

1 դիտում