Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքում ծանոթանում են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացի մասնագետների ունեցած փորձին

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները ծանոթանում են կեղտաջրերի կառավարման ոլորտում գերմանացի մասնագետների կուտակած փորձին։

Ինչպես   տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  Վարդենիսի համայնքապետարանում տեղի է  ունեցել  Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Կեղտաջրերի արդյունավետ

կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի թիմի և ԳԴՀ Դրեզդեն քաղաքի կեղտաջրերի կառավարման կազմակերպության անդամների հանդիպումը Վարդենիս համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-քննարկումից հետո  իրականացվել է  դաշտային այց Վարդենիս քաղաքի և մի քանի բնակավայրի թեժ կետեր, ինչը հնարավորություն է  տվել  գերմանացի փորձագետներին՝ ընդհանուր պատկերացում կազմել առկա իրավիճակի վերաբերյալ և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներին ծանոթացնել կեղտաջրերի ոլորտի գերմանացի մասնագետների փորձին՝ ներգրավելով նրանց  առաջիկա երկու տարիների համագործակցության պլանավորմանը։

«Գերմանացի փորձագետների այցը Վարդենիս չափազանց կարևոր քայլ է մեր համայնքում  կեղտաջրերի կառավարման համակարգի բարելավման և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ, որը  կարող է հիմք  հանդիսանալ հետագա արդյունավետ համագործակցության համար»,-նշեց Վարդենս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։

Գեղամա աշխարհ

0 դիտում