Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ   

Գեղարքունիքի մարզի Մարտունի  և Վարդենիս համայքններում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ապահովելով ավելի հարմարավետ և հասանելի տեղաշարժ բնակիչների համար։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն  հայտարարել է մրցույթ՝ միասնական երթուղային ցանցերի ձևավորման նպատակով։ Արդյունքում՝ հաղթող են ճանաչվել համայնքների կողմից ստեղծված «Մարտունու համայնքային տրանսպորտ» և «Վարդենիսի տրանսպորտ» ՓԲԸ-ները։

Ըստ նախատեսված գործընթացի՝ Մարտունի  համայնքը ձեռք կբերի 19 , Վարդենիս համայնքը՝ 27 նոր միկրոավտոբուսներ։

Նոր տրանսպորտային միջոցներով կիրականացվեն ինչպես միջմարզային, այնպես էլ՝ ներհամայնքային ուղևորափոխադրումներ։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունն արդեն պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում պետք է ներմուծվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, և տրվի  ուղևորափոխադրումների գործընթացի մեկնարկը։ Ծրագիրը կարևոր քայլ է մարզում բնակչության շարժունակության բարելավման և համայնքների զարգացման ուղղությամբ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

15 դիտում