Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան քաղաքում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը  

ՀՀ Կենտրոնական բանկի նածաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում բացվել  է  Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, այս ցուցահանդեսը  ԿԲ դրամագիտական շրջագայության 16-րդ կանգառն է ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա ներկ են եղել  ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Սևան համայնքի կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ հանդես է եկել  Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, պարային կատարումներով՝ «Սևան» ժողովրդական պարի անսամբլը, գեղեցիկ երգացանկով՝  Սևանի մշակույթի կենտրոնի երգչախումբը։  Ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 14-ից 21-ը։

«Ցուցահանդեսը  նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։

Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս՝ ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։

Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք»,-ներկայացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

10 դիտում