Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանում սկսվել են ճանապարհների նորոգման աշխատանքները 

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում արդեն սկսվել և ընթանում են  մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, գործընթացում ընդգրկված են Սևան քաղաքի  մեկ տասնյակից ավելի փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման աշխատանքներ։

Աշխատանքների մեկնարկը տրվել է Խաղաղության փողոցից:

Դրանք ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում։

Աշխատանքներն ընդգրկում են 5780 քմ ասֆալտապատում և 10780գծմ ճաքալցում։

Ծրագրի պայմանագրային արժեքը 49 միլիոն 440 հազար  դրամ է, որն ամբողջությամբ  հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։

Գեղամա աշխարհ

9 դիտում