Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Դպրոցականների առարկայակայն օլիմպիադայի հանրապետական փուլում Գեղարքունիքի  մարզի աշակերտներն  արժանացել են  12 դիպլոմի և 5 գովասանագրի

 Դպրոցականների առարկայակայն օլիմպիադայի հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզը ձեռք է բերել 12 դիպլոմ և 5 գովասանագիր։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլին Գեղարքունիքի մարզում  մասնակցել են  հանրակրթական 116 դպրոցների 9596 աշակերտ, որոնցից, 16 առարկաների մասով, մարզային փուլ երաշխավորվել և մասնակցել են 956 աշակերտ։

2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզից հանրապետական փուլ երաշխավորված 82 աշակերտից օլիմպիադային մասնակցել են 68-ը, առանց ՆԶՊ առարկայի արդյունքների, որի հանրապետական փուլը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 25-26-ին:

Այսպիսով, առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմի են արժանացել  Մարտունի համայնքի Արծվանիստի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ  Սուսաննա Գվիդոնյանը ՝ «Աշխարհագրություն» առարկայից,  Գավառ համայնքի Սարուխանի Հ․1 միջնակարգ դպրոցի  11-րդ դասարանի աշակերտ  Աբել Խաչատրյանը՝ «Պատմություն», առարկայից, և Մարտունի համայնքի Ներքին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խաչիկ Թաթոյանը՝ «Հայ գրականություն» առարկայից։

Երկրորդ կարգի դիպլոմի են արժանացել Մարտունի համայնքի  Ներքին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վալերի Ավետիսյանը՝  «Գերմաներեն» առարկայից, Սևանի Հ․1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մանան Շուշանյանը և Սոֆի Ավետիսյանը, ինչպես նաև Սևան համայնքի  Ծովագյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ալվարդ Մովսիսյանը՝  «Հայոց լեզու» առարկայից, Մարտունու Հ․2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էլեն Ալեքսանյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից։

Երրորդ կարգի դիպլոմի են արժանացել , Ճամբարակ համայնքի  Ճամբարակ քաղաքի Հ․2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արթուր Հարությունյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից, Մարտունու Հ․2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արփի Ավետիսյանը , Լիճքի միջնակարգ դպրոցի 11-12-րդ դասարանի աշակերտներ  Էլեն Մարտիրոսյանը և Հասմիկ Փալիկյանը՝ «Պատմություն», առարկայից։

Գովասանագրի են արժանացել՝ Սևան համայնքի Գեղամավանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վիկտորյա Պետրոսյանը՝ «Պատմություն» առարկայից,

Կարմիրգյուղի Հ․2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ամալյա Գևորգյանը՝ «Հայոց լեզու» առարկայից  Լիճքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ  Սյուզաննա Սարգսյանը՝  «Հայոց լեզու» առարկայից, Գավառի Հ․2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ  Համեստ Կարապետյանը՝ «Հայ գրականություն» առարկայից , Սևանի Հ․1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ

Նարե Սեդրակյանը՝  «Ռուսաց լեզու» առարկայից։

2026 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմներով պարգևատրված աշակերտները կարժանանան անվանական կրթաթոշակի:

Գեղամա աշխարհ

 

0 դիտում