Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու համայնքապետարանում  անցկացվել է աշխատանքային հանդիպում

Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ  անցկացվել է  աշխատանքային հանդիպում՝ «Սննդի առողջապահական նշանակությունը. նախադպրոցական հիմնարկներում սննդի կազմակերպում» թեմայով։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  հանդիպումը վարել է  «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։

Մարտունու համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներին, ինչպես նաև համայնքի մանկապարտեզների թվով շուրջ 40 տնօրեններին ու բուժքույրերին ներկայացվել են նախադպրոցական հաստատություններում առողջ և հավասարակշռված սննդակարգի ձևավորմանը վերաբերող վերջին փոփոխությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  ճաշացանկերի մշակման չափորոշիչներին, սննդի կազմակերպման գործնական քայլերին և այն սկզբունքներին, որոնք ուղղված են երեխաների առողջության ու բարեկեցության ապահովմանը։

Հանդիպման մասնակիցները բանախոսին  ուղղել են  իրենց հուզող հարցերը, ներկայացրել  առաջարկներ, որոնց վերաբերյալ տրվել են  հիմնավորված և ամբողջական պատասխաններ։

Գեղամա աշխարհ

13 դիտում