ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնաքային սեփականություն հանդիսացող ներքոնշվող տրանսպորտային միջոցների բաց դասական աճուրդ։
Աճուրդը կկայանա 2026թ․ մարտի 19-ին, ժամը 11։00-ին, Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․Մարտունի Շահումյան 2, 4-րդ հարկ)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթեր։
Մասնակցության վճարը` 5000 ՀՀ դրամ։
Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է մինչև աճուրդի անցկացման օրը։
Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան։
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ մինչև 2026թ․ մարտի 16-ին՝ ժամը 18։00-ին։
Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Մարտունու համայնքապետարան: Հասցեն՝ ք․Մարտունի Շահումյան-2, հեռ․ +374 262 46060, 093116265, 077010405։
Աղյուսակը՝ կից նկարում։
