
Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսին մասնակցեցին հանրապետական ու տեղական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հանդիպման սկզբում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ ֆինանսական, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտներում 2025 թվականին արձանագրված ձեռքբերումներին։
Կարեն Սարգսյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին Գեղարքունիքի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզում գործել է 328 շինհրապարակ՝ շուրջ 43 միլիարդ դրամի կապիտալ ներդրումների հաշվին, որի արդյունքում հիմնանորոգվել կամ միջին նորոգման է ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության 128 կիլոմետր ճանապարարհ, 84․069 գծամետր խմելու ջրագիծ , 50025 գծամետր ոռոգման ցանց, 50․768 գծամետր լուսավորության ցանց և 4954 գծամետր գազատար։ Ասֆալտապատվել և սալիկապատվել է է 6500 գծամետր համայնքային նշանակության փողոցներ ու մայթեր, այդ թվում՝ 9079 ք/մ շենքերի բակեր, սալարկվել է 6958 ք/մ համայնքային նշանակության փողոցներ և մայթեր։ Հիմնանորոգվել են 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ՝ 5581 ք/մ ընդհանուր մակերեսով, տեղադրվել է շատրվանային համակարգ, կառուցվել է մեկ հանդիսության սրահ, ինչպես նաև վերանորոգվել է մեկ մշակութային կենտրոն և համայնքային նշանակության շենք։ Մի քանի տասնակի հասնող ծրագրեր էլ մնում են ժամկետների մեջ՝ տեղափոխվելով 2026 թվական։
Դպրոցաշինության ոլորտում իրականացվել է 67 ծրագիր՝ կառուցման կամ վերանորոգման տեսքով։ ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում այս պահին կառուցվում են Երանոսի թիվ 2, Ծովինարի, Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2, Շատջրեքի միջնակարգ, Գավառի թիվ 5 Ճամբարակի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցները։
Հիմնանորոգվող կամ վերանորոգվող 11 դպրոցներից Վաղաշենի միջնակարգ դպրոցում ավարտվել են շինարարական աշխատանքները, իսկ Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի, Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Ակունքի, Կարճաղբյուրի միջնակարգ և Գավառի թիվ 4 հիմնական դպրոցներում աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Կրթահամալիրներ են կառուցվում Փ․ Մասրիկ, Մադինա, Թթուջուր, Արփունք, Մարտունի, Շատվան, Կախակն, Արեգունի, Մաքենիս, Դպրաբակ բնակավայրերում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզի 22 հանրակրթական դպրոցներին տրամադրվող լաբորատոր սարքավորումները պատշաճ պայմաններում տեղակայելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ նախատեսվել և այս պահին իրականացման փուլում են 20 դպրոցների լաբորատոր սենյակների վերանորոգման, արդիականացման աշխատանքները:
Մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ճամբարակի թիվ 2, Վարդենիկի թիվ 1, Վարդենիսի թիվ 4 հիմնական, Սևանի թիվ 6, Գանձակի թիվ 1 և թիվ 2, Գավառի թիվ 8, և Լճափի միջնակարգ դպրոցներում։
Ջեռուցման լոկալ համակարգով ապահովման աշխատանքներ են իրականացվում Այգուտի, Զովաբերի, Նորաշենի, Նորատուսի թիվ 2, Ծափաթաղի, Նորատուսի թիվ 3, Շողակաթի միջնակարգ, Սևանի թիվ 2 հիմնական դպրոցներում:
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ՀՀ Գեղարքունիքի մարզից ընդգրկված են 47 հաստատություններ, սակայն մեր կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքում դրանք կարող են հասնել 58-ի, մասնավորապես՝ 30 մանկապարտեզ, 21 դպրոցահեն նախակրթարան և 7 նախակրթարան-կրթահամալիր։
Այսպիսով, 30 մանկապարտեզներից 11-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են, համապատասխան գույքով համալրվել և շահագործման են հանձնվել։ Դրանք են՝ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի, Աստղաձորի, Ծովասարի, Զոլաքարի, Ծովինարի, Երանոսի, Վարդենիկի թիվ 1, Ձորագյուղի, Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7 , Ճամբարակի թիվ 3 մսուր մանկապարտեզները։
Ավարտական փուլում են Բերդկունքի և Գեղամասարի մանկապարտեզի շինարարությունները, ընթացքի մեջ են Խաչաղբյուրի և Արծվանիստի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։
- թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված է 8 մանկապարտեզ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ընդգրկված են Մարտունի քաղաքէի թիվ 4, Կարմիրգյուղի , Սևանի թիվ 3 և Ծովագյուղի մանկապարտեզները։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է նաև Ձորագյուղի մանկապարտեզի մեկ մասնաշենքի վերանորոգում, որի մյուս մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին՝ սուբվենցիոն ծրագրով։
Նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում Սևան համայնքի Գագարին, Վարդենիս համայնքի Սոթք և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրերում։
Ինչ վերաբերում է ուսուցիչների ատեստավորմանը, ապա այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզում ատեստավորված է ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը։
Առողջապահության ոլորտում առաջընթացը պայմանավորված է Լճափի բուժամբուլատորիայի կառուցման աշխատանքների ավարտով և Ծակքարի, Վաղաշենի ու Վարդենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնների նոր շենքերի կառուցման մեկնարկով, մի շարք բուժհաստատությունների տեխնիկական վերազինմամբ։
Գյուղատնտեսական ոլորտում էլ առաջընթացը պայմանավորցված է ջերմոցային տնտեսությունների, «Խելացի» անասնագոմերի կառուցմամբ, տոհմային կենդանիների ձեռքբերմամբ, գյուղոլորտում պետական աջակցության բազմաթիվ ծրագրերի ներդրմամբ, «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի ներդրման շնորհիվ աշնանացան ցորենի ցանքերի ավելացմամբ՝ 2024 թվականի համեմատ կազմելով շուրջ 3500 հեկտար։ Այնուհետ Կարեն Սարգսյանը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի պահպանության, նախկինում գործող աղբավայրերի փակման գործընացների, Գեղարքունիքի մարզի միջազգային համագոծակցության ու օտարերկրյա ներդրումային ծրագրերի, զբոսաշրջության զարգացման, սահմանամերձ համայնքներում հողերի և ջրային պաշարների անվտանգ օգտագործման, Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Գավառի պետթատրոնի գործունեության, Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված խնդիրներին։
Գեղամա աշխարհ