
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մի շարք բնակավայրերում նախորդ տարվա ընթացքում շահագործվել կամ այս տարվա փետրվարի դրությամբ կառուցման ընթացքի մեջ են մի շարք ջերմոցային տնտեսություններ, ինչի արդյունքում նկատելի զարգացում է ապրում գյուղատնտեսական այս ճյուղը, ստեղծվում են նոր աշխատատատեղեր։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» շրջանակում Լճաշեն բնակավայրում «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից 10.5 հեկտարի վրա կառուցվել է ջերմատուն, որն արդեն իսկ գործում է: Ջերմատանը մշակվում է վարունգ և լոլիկ, ստեղծվել է 130 նոր աշխատատեղ:
Սևան համայնքի Գագարին բնակավայրի հատվածում «ԷԿՈ ՖԱՈՒՆԱ» ՍՊԸ-ի կողմից 4 հեկտարի վրա կառուցվող ջերմատնային տնտեսության աշխատանքներն արդեն շուջ 70 տոկոսով ավարտված են, որտեղ նախատեսված է վարդի մշակություն: Ջերմատան շահագործմամբ կստեղծվի 70-80 նոր աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ԳԵՎ ՄԻԿ» ՍՊԸ –ի կողմից 5.5 հեկտարի վրա հիմնված ջերմատունն արդեն իսկ գործում է, որտեղ ստեղծվել է մոտ 150 աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ՄՈՒԼՏԻ ՖՈՒՏ» ՍՊԸ –ի կողմից 2 հեկտարի վրա հիմնված ջերմատունը արդեն գործում է, ստեղծվել է մոտ 50 աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ԱԹԱՆԵՍՅԱՆՍ» ՍՊԸ –ի կողմից 2 հեկտարի վրա կառուցվող ջերմատան աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ:
Պետական աջակցության ընդհանուր չափը վերոնշյալ կազմակերպություններին կազմել է 736․5 միլիոն դրամ։
Գեղամա աշխարահ