Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստվել են 386 ուսուցիչ

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին պարտադիր ատեստավորման համար վերապատրաստվել են 386 ուսուցիչ, իսկ  նախադպրոցական  ուսումնական  հաստատություններից՝  36 մանկավարժական աշխատողներ և  դաստիարակի 50 օգնականներ:

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, միաժամանակ աճում է կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվը։ Եթե 2024 թվականի տարեսկզբին մարզային ենթակայության   դպրոցներում  աշխատել   են  266  կամավոր ատեստավորված ուսուցիչներ, որոնք տարվա ընթացքում ստացել  են  342 միլիոն 224 հազար 400 ՀՀ  դրամ հավելավճար, ապա  2025 թվականի  տարեսկզբին արդեն նրանց թիվը հասել է  439-ի, որոնք տարվա ընթացքում ստացել են 616 միլիոն 929 հազար 960  դրամ հավելավճար: 2025 թվականի նոյեմբեր ամսին իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթացը, որին հայտագրվել են 494 մանկավարժ։  2025 թվականին Գեղարքունիքի մարզի դպրոցներում տարակարգ ստացած ուսուցիչների թիվն աճել է 24-ով՝ 68-ից հասնելով 92-ի, որոնց ստացած հավելավճարը կազմել է 25 միլիոն 571 հազար 500 դրամ։

2025    թվականին մարզային ենթակայության 44 դպրոցների 59 ուսուցիչներ ստացել են ամսական 400000 դրամ և ավելի  աշխատավարձ:

Գեղամա աշխարհ

 

19 դիտում