
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող 280 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից վարձակալության են տրամադրվել 76.9 հազար հեկտարը , որից 47.6 հազար հեկտարը համայնքային, 29.3 հազար հեկտարը պետական սեփականություն հանդիսացող հողամասեր են :
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, հաշվարկված 272.2 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել է 267.3 միլիոն դրամ վարձավճար, որը կազմում է ընդհանուր գումարի 98.2 տոկոսը։
2025 թվականի ընթացքում մարզի 5 համայնքներում աճուրդ վաճառքով օտարվել են 142 միավոր հողակտորներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 30 հեկտար: Այդ գործարքների արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել 130.4 միլիոն դրամ:
Հողամասերը օտարվել են սահմանված կադաստրային արժեքների շուրջ 151 տոկոսի չափով:
Գեղամա աշխարհ