Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ծակքարում առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում 2025 թվականի հոկտեմբեր ամսից «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ մեկնարկել և ընթանում են առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության տեղեկացմամբ՝ Ծակքարի ԱԱՊԿ նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 միլիոն դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ արդեն ավարտված են նկուղային ու առաջին հարկերի կառուցման աշխատանքները, այժմ ընթանում է տանիքի կառուցումը։ Շինարարությունն արդեն իրականացված է շուրջ 40 տոկոսով։

Շինաշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում են  իրականացրել  Մարտունի համայնքի Ծակքար գյուղի ԱԱՊԿ նորակառույց  շենքի շինհրապարակում։

Գեղամա աշխարհ

12 դիտում