Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել   տարեվերջյան մարզական մրցանակաբաշխությունը

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցելտարեվերջյան մարզական մրցանակբաշխությունը, որին մասնակցել են Մարտունու համայնքապետարանի և մարզադպրոցի աշխատակիցներ, մարզիկներ, մարզիչներ, հյուրեր։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, «Մարտունու մարզադպրոցի լավագույն մարզիչ» անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվել է  ֆուտբոլի մարզիչ Արթուր Սաֆարյանը, իսկ «Մարտունու մարզադպրոցի լավագույն մարզիկ» անվանակարգում  լավագույն մարզիկներ են ճանաչվել  2025 թվականի ընթացքում բռնցքամարտ մարզաձևում մեծ հաջողություններ գրանցած Սիմոն Սիմոնյանը, Կարեն Զախարյանը և Էլեն Բարսեղյանը:

Մրցանակակիրներին Մարտունու մարզադպրոցի տնօրեն Սամվել Մոսեյանի կողմից հանձնվել են  հավաստագրեր և հուշանվերներ։

Մի շարք մրցանակներ ստացել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի շնորհալի մարզիկներ և մարզիչներ։

Միջոցառումը նաև նշանավորվել է  կես դարից ավել բռնցքամարտի մարզչական կենսագրություն ունեցող վաստակաշատ վարպետ Վազգեն Շահինյանի մարզական կարիերայի ավարտի առթիվ  մեծարման հանդիսավոր արարողությամբ․ վերջինս ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանի կողմից արժանացել է պատվոգրի և հուշանվերի։

Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվել է  համերգային ծրագրով։

Խոսրով    Խլղաթյան

 

211 դիտում