Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 70 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման   աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա ապրիլից, ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 216 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է շենքի հիմքերի ուժեղացում ու առաջին հարկի առաստաղի ամրացում, 2 կցակառույց, ներքին ու արտաքին հարդարում, սանհանգույցի կառուցում, նոր գույքի ձեռքբերում, բակային հատվածի  բարեկարգում, այլ աշխատանքներ։

2025 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ իրականացված է շինաշխատանքների շուրջ 70 տոկոսը․ ավարտված են շենքի հիմքերի ուժեղացման, առաջին հարկի առաստաղի ամրացման, 2 կցակառույցների կառուցման, ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները։ Սանհանգույցների կառուցման, նոր գույքի ձեռքբերման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքները կիրականացվեն 2026 թվականի ընթացքում։

Շինարարության ավարտի ժամկետ է նշվում 2026 թվականի օգոստոսը։

Դեկտեմբերի 17-ին Արծվանիստի մանկապարտեզի շինհրապարակում մշտադիտարկում են իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Գեղամա աշխարհ

 

9 դիտում