Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիկում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Վարդենիկ գյուղի 5 տարբեր փողոցներում , 3700 գծամետ երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 125 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսից և ավարտի հասցվել հոկտեմբերին։

-Այս փողոցները Վարդենիկի պատմության մեջ գիշերային ժամերին լուսավորվում են առաջին անգամ։ Իսկ այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկի բնակչության շուրջ 95 տոկոսն արդեն օգտվում է արտաքին լուսավորության ցանցից՝ ի նկատի ունենալով նաև նախորդ տարիներին իրականացված նմանատիպ ծրագրերը,-ներկայացրեց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանը։

10 դիտում