Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ կառավարությունը 3 միլիարդ 435 միլիոն 646,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար  

ՀՀ  կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել`Գեղարքունիքի մարզին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացնել 3 միլիարդ 435 միլիոն 646,8 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տեղեկացմամբ՝ հատկացումներն արվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգման, խմելու և ոռոգման ջրատարների, ջրահավաք ավազանների, խորքային հորերի կամ օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման կամ վերակառուցման, արտաքին լուսավորության ցանցերի կառուցման,  մի շարք  այլ ուղղություններում իրականացված աշխատանքերի համար։

1 միլիարդ 656 միլիոն 860 հազար 600 դրամ հատկացվել է Մարտունի համայնքում, 936 միլիոն 707 հազար 300 դրամ՝ Վարդենիս համայնքում իրականացված աշխատանքների համար։ Սևան համայնքում իրականացված աշխատանքների համար հատկացվել է 553 միլիոն 293 հազար 400 դրամ, Ճամբարակ համայնքում իրականացված աշխատանքների համար՝ 210 միլիոն 598 հազար 400 դրամ, Գավառ համայնքում իրականացված աշխատանքների համար՝ 78 միլիոն 187 հազար 500 դրամ։

Գեղամա աշխարհ

69 դիտում