ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ ԿԳՄՍՆ «Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի զինղեկի պաշտոնի թափուր տեղի համար:
Զինղեկի պաշտոնի համար նախատեսված վարձատվությունը որոշվում է՝ ըստ դրույքի:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
Դիմում (ձև 1),
1 լուսանկար՝ 3×4 չափսի,
Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
Անձը հավաստող փաստաթուղթ,
Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
Ինքնակենսագրություն (Ձև 5),
Այլ պետությունների քաղաքացինները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները, (դրանց առկայության դեպքում),
Մրցույթին մասնակցողը պարտադիր պիտի ունենա պահեստզորի սպայի կոչում և տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանք կամ ուղեգիր:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանիցˋ 2025թ. դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 10 00-ից մինչը 15 00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. դեկտեմբերի 30-ին ժամը 14-ին Մարտունու պետական բժշկական քոլեջում:
Հասցեˋ ք.Մարտունի, Նարեկացի 2/1, հեռախոս՝ (0262) 41330:
Մարտունու պետական բժշկական քոլեջ