
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 5, 7, 8, 17-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովասարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային ար-եքը կազմում է 190 միլիոն 431 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 5,7, 8, 17-րդ փողոցների ասֆալտապտում՝ 12677 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման առուների կառուցմամբ։
Շինարարկական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի սկզբներից ու նույն ամսի 19-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 45 տոկոսով։
Հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։
Շինարարությունն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Գեղամա աշխարհ