Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիք գյուղում անցկացվել է «Կարտոֆեստ» փառատոնը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում անցկացվել է «Կարտոֆեստ» փառատոնը։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  կարտոֆիլի բերքահավաքին նվիրված ավանդական փառատոնն  ուղեկցվել է  համայնքի տնտեսվարողների և գյուղատնտեսների արտադրանքի ցուցադրություն-վաճառքով, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կարտոֆիլից պատրաստված կերակրատեսակների և բազմաբնույթ այլ պարագաների ցուցադրությամբ ու հյուրասիրությամբ, փռի կարտոֆիլի պատրաստմամբ ու հյուրասիրությամբ, ազգային երգն ու պարով։

Փառատոնին մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր և զբոսաշրջիկներ։

Փառատոնն անցկացվել է  Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և  «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Գեղարքունիքցի ակտիվ երիտասարդ Մկրտիչ Հակոբյանի առաջարկով և նախաձեռնությամբ «Կարտոֆեսթն» այս տարի անցկացվել է Գեղարքունիքում՝ նպաստելով բնակավայրի ճանաչելիության բարձրացմանը, տեղական արտադրանքի հանրահռչակմանը և բնակավայրի կյանքի աշխուժացմանը։

Գեղամա աշխարհ

4 դիտում