
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Էվա Սունդքուիսթին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է հայ-շվեդական համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում իրականացված ծրագրերին և իր երախտագիտությունը հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցություն համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Եվա Սունդքվիստը խոսել է Շվեդիայի կառավարության կողմից մարզում իրականացվող ներդրումների, փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են նաև մարզի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հետ կապված հարցեր։
Գեղամա աշխարհ