Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ ու պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին արդեն ավարտական փուլում են գտնվում /Հ-7/ -Ծափաթաղ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 103 միլիոն 200 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի և կողնակների հանույթ, ճանապարհի նոր հիմքի և եզրաքարերի ու  երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրում, միակողմանի մայթի կառուցում, գծանշում և կահավորում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հունիսից և հուլիսի 17-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտակա փուլում։

Սևան-Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ մտնող ճանապարհը հիմնանորոգվել է 800 գծամետր երկարությամբ և 4927 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է միակողմանի սալիկապատ մայթ։

Գեղամա  աշխարհ

13 դիտում