
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 928 միլիոն 510 հազար դրամ։
Իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 194 միլիոն 754 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 1 միլիարդ 733 միլիոն 756 հազար դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում Փոքր Մասրիկում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 12300 մետր խմելու ջրի ներքին ու արտաքին ցանց, 2600 մետր ոռոգման ցանց, 1500 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել խմելու ջրի կարգավորիչ ջրամբարը, 1 խորքային հոր, 4200 մետր հանրապետական ու ներհամայնքային նշանակության ճանապարհ, ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Փոքր Մասրիկի հատվածը, 4300 գծամետր երկարությամբ, միջին նորոգման է ենթարկվել պետական ծրագրի շրջանակներում, 2025 թվականին, շուրջ 200 միլիոն դրամ արժեքով։
Փոքր Մասրիկի կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 1 միլիարդ 533 միլիոն 756 հազար դրամ արժեքով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից և 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Կրթահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի սեպտեմբեր ամսին։
Գեղամա աշխարհ