
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 10 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 907 միլիոն 150 հազար 634 դրամ։
Իրականացված ծրագրերից 9-ը սուբվենցիոն են՝ 259 միլիոն 493 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1-ը՝ պետական՝ 647 միլիոն 700 հազար դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում Շատջրեքում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 2876 մետր խմելու, 5079 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 2020 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 962 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, ընթացքի մեջ են դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։

Շատջրեքի դպրոցի շենքը կառուցվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 647 միլիոն 700 հազար դրամ արժեքով։ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ շինարարությունն իրականացված է շուրջ 70 տոկոսով։ Շինարարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի սեպտեմբերին։
Գեղամա աշխարհ