
Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլի հաղթողները։
Ինչպես տեղեկացրին ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Վարդան Դավթյանը և Կամո Մոսոյանը, մրցաշարն անցկացվել է մինչև 15 տարեկան դպրոցական թիմերի միջև, ապրիլի 15-18-ի ընթացքում, ՀՀ ԿՖԳՄՍ նախարարության ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ։ Վարդենիս համայնքում հաղթող է ճանաչվել ու մրցաշարի մարզային փուլի մասնակցության իրավուն ձեռք բերել Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, Ճամբարակ համայնքում՝ Թթուջուր գյուղի միջնակարգ, Սևան համայնքում՝ Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ, Գավառ համայնքում՝ Գեղարքունիքի միջնակարգ և Մարտունի համայնքում՝ Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը։
«ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլը կանցկացվի Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում, ապրիլի 26-ին ։ Հաղթող թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հանրապետական մրցաշարում։
Գեղամա աշխարհ