Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով:

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Միջոցառումը կազմակերպել են Սևանի համայնքապետարանը, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և համայնքային մշակութային կենտրոնը։

Միջոցառմանը մասնակցել են  Սևան համայնքի հանրակրթական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, մարզասերներ, բնակիչներ:

Տոնակատարության սկիզբն ազդարարվել է  Սևանի բազմագործառութային քոլեջի հարակից բազմաֆունկցիոնալ մարզահրապարակից, որտեղ էլ կայացել է նախատեսված մարզաձևերի և խաղերի զգալի մասը՝ 8-16 կգ կշռաքարի բարձրացում, ազգային կոխ ըմբշամարտի անցկացում,  նետում նշանակետին,  ձնեմարդի պատրաստում:

Սևանի ՈՄԱ մարզասրահում անցկացվել են հրաձգության մրցումներ, որտեղ իրենց  կարողությունները չափել են  Սևանի և բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները:

Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել են  շախմատի և մինի ֆուտբոլի մրցաշարեր:

Նախատեսված էր նաև բարձունքի գրավում, որն անցկացվել է Մեծեփ սարի վրա:

Մրցավարական կազմը գնահատել է  արդյունքները:

Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով, շնորհակալագրով և հավաստագրերով պարգևատրվել են  լավագույն մասնակիցներն ու հաստատությունները, որոնք արժանացել են  նաև հուշանվերների ու գավաթների:

Գեղամա աշխարհ

13 դիտում