Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ակունքում  խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ակունքի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանի տեղեկացմամբ՝  Ակունքի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 939 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ակունքի Բարեկամության փողոցում, 2195 գծամետր ընդհանուր երկարությամբ, տնային միացումներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և դեկտեմբերի առաջին կեսի դրությամբ իրականացվել շուրջ 70 տոկոսով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։

Ծրագրի շահառու են հանդիսանում 110 տնտեսություն։

«Բարեկամություն փողոցի տնտեսությունների համար կառուցված ջրատար ներքին ցանցը հիմնականում քայքայված էր, ջրի կորուստները շատ էին, ինչի պատճառով ջրամատակարարումը անկանոն էր իրականացվում, մեծ դժվարությամբ։ Այժմ նոր ցանցը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով, որի շահագործումից հետո արդեն թաղամասի բնակիչները կապահովվեն շուրջօրյա ու որակյալ խմելու ջրով»,-ներկայացրեց Նիկոլա խաչատրյանը։

Գեղամա աշխարհ

 

9 դիտում