Մարզային լրահոս
Սևան համայնքում բացվել է «Երազանք» հեծանվային արահետ
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում բացվել է «Երազանք» անունը կրող հեծանվային արահետ։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, բացման արարողությանը մաասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հեծանվասեր պատանիներ, դպրոցականներ և մեծահասակներ։ Արահետը ձգվում է 6 կիլոմետր երկարությամբ՝ լի արկածներով, գեղեցիկ տեսարաններով ու դրական էներգիայով։ Օրվա ամենասպասված իրադարձություններից է եղել […]
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի վերջերից սկսվել և ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, […]
Մարտունի համայնքում մեկնարկում են 8 միլիարդ 255 միլիոն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրեր
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հոկտեմբերի կեսերից կմերկարկեն 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերը ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցման ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիարդ 255 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, խմելու ջրակատակարարման համակարգի կառուցման կամ նորացման ուղղությամբ կծախսվի 3 միլիարդ 155 միլիոն դրամ, ոռոգման համակարգերի կառուցման ուղղությամբ՝ 2 միլիարդ 756 […]