
ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն 11 ծրագրերի համար 461 միլիոն 414 հազար դրամ հատկացնելու մասին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 243 միլիոն 512.7 հազար դրամ հատկացվել է Սևան քաղաքի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների շուրջ 95 տոկոսը, որի արդյունքում ասֆալտապատվել է 2600 գծամետր ճանապարհ։
12 միլիոն 256.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգերի կառուցման համար։ Կատարվել է աշխատանքների շուրջ 90 տոկոսը, որի արդյունքում անցկացվել է 3,5 կիլոմետր երկարության լուսավորության համակարգ։
47 միլիոն 136,3 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակի տարածքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
29 միլիոն 700,9 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքում սպորտային այգու կառուցման աշխատանքների իրականացման համար։
40 միլիոն 805,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան երրորդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
26 միլիոն դրամ՝ Մարտունի համայնքի 5 բնակավայրերում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբարատոր սենյակների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքների իրականացման համար։
10 միլիոն 124,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մարզասրահի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
9 միլիոն 200 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրման աշխատանքների իրականացման համար։
10 միլիոն 300 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
10 միլիոն 200 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մինի ֆուտբոլի-բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման համար։
31 միլիոն 377,4 հազար դրամ հատկացվել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում այգու կառուցման աշխատանքների իրականացման համար։
Գեղամա աշխարհ