
Գեղարքունիքի մարզում 2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ կատարվել է 12 հազար 230 հեկտար գարնանացան։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն ցանվել է 6750 հեկտար գարի, 4142 հեկտար կարտոֆիլ, 369,5 հեկտար կերային մշակաբույսեր, 436,3 հեկտար գարնանացան ցորեն, 207 հեկտար վարսակ, 153 հեկտար լոբի, 37 հեկտար այլ հացահատիկ, 34 հեկտար ոլոռ, 5 հեկտար ոսպ, 5 հեկտար սիսեռ, 9 հեկտար գազար, 2 հեկտար վարունգ, 3 հեկտար լոլիկ, 8,4 հեկտար սեղանի ճակնդեղ, 44 հեկտար բանջարանոցային այլ մշակաբույսեր, 3,1 հեկտար սոխ, 18 հեկտար տեխնիկական մշակաբույսեր, 2 հեկտար այլ կերային մշակաբույսեր։
2025 թվականին կատարված աշնանացան ցորենի 14 հազար 770,5 հեկտար ցանքերը, ըստ մոնիտորինգի արդյունքների, հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։
Գարնանացանի աշխատանքները որոշակիորեն ուշացել են եղանակային անբարենպսատ պայմանների պատճառով։
Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև հունիսի առաջին կեսի ընթացքում։
Գեղամա աշխարհ