» » 23 01 19 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:

 
 
 

23 01 19 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-01-2019, 11:57, դիտել են` 431

0 ՀՀ Գեղարքունիքի մարզպետ  Գնել  Սանոսյանն ամփոփում է  2018 թվականի հոկտեմբերի 10-ից 2019 թվականի  հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում մարզպետարանի գործունեության հիմնական ուղղություններն, իրականացված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը։
Ֆինանսական ոլորտ.ՀՀ Գեղարքունիքի մարզի 57 համայնքների սեփական եկամուտների տարեկան պլանային թիվը կազմել է 1 մլրդ. 989 մլն. 452 հազար 600 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ ավել է նախատեսվել 496մլն. 230 հազ. 800 դրամով կամ 33.2%-ով: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 90.5%, կամ պլանավորված 1մլրդ. 989մլն. 452 հազար 600 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1մլրդ 800մլն 7հազար 900 դրամ:
2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մարզի 21 հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարվել է հաստատված նախահաշիվների փոփոխություններ և 86մլն 187 հազ.դրամ հատկացվել է ընթացիկ վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով:
Առողջապահության ոլորտ. ՀՀ Գեղարքունիքի մարզում հաշվետու ժամանակահատվածում ծնվել է շուրջ 770 երեխա: Մարզի առողջապահական հաստատությունների կողմից կատարվել է 9 բաց դռների օր: 
Սոցիալական  ապահովության ոլորտ. Ավելի քան 197 կարիքավոր ընտանիքներ մարզպետի կողմից ստացել են դրամական օգնություն:  
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտ. 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի վերջում մարզային երթակայության հանրակրթական դպրոցների   աշակերտների  թիվը 27676 է, որից  գնահատվել է 24844-ը: Գերազանցիկ են` 3741-ը (15.0%), հարվածային` 7847-ը (31.5%), միջակ    առաջադիմություն ունի 12674-ը (51.0%), իսկ 582-ը`  ունի անբավարար գնահատական: 
14 դպրոց  իրենց տնտեսված միջոցներով կատարում են վերանորոգման աշխատանքներ: 
Նոյեմբերի 19-ին բացվել է  Գավառ քաղաքի  Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի նորակառույց շենքը: Կազմակերպված մի շարք մշակութային միջոցառումներին և փառատոներին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել մարզի կրթական ու մշակութային հասատատությանների սաները: Մարզի դպրոցականները ակտիվ մասնակություն են ցուցաբերել նաև մարզական տարչբեր ստուգատեսերի և մրցումների՝ գրավելով մրցանկային հորիզոնականներ: 
Գյուղատնտեսության ոլորտ.2019 թվականի  հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  համայնքներում  առկա  գյուղատնտեսական  կենդանիների   համատարած   հաշվառման  աշխատանքները   կազմակերպելու համար  ստեղծվել է համապատասխան  հանձնաժողով:
Մարզի   սահմանամերձ  Ճամբարակ համայնքի և  Վահան բնակավայրի   հողօգտագործողներին  փաստացի   ցանված  աշնանացանի  համար 49.17 հա –ի հաշվով (1հա  հաշվով   60 հազար դրամ)  տրվել    է   սուբսիդացիա  2մլն   950 հազ.  200   դրամ    (45 շահառուների):
ՀՀ   տարածքային  կառավարման և  զարգացման   նախարարության  առջև պարբերաբար  հարց է   բարձրացվել  մարզի  Գավառագետի   և  Մարտունի  գետի  հունի  մաքրման և ափապաշտպան  պատնեշների   կառուցման  վերաբերյալ: 
Բնապահպանության ոլորտ.Բնապահպանության բաժնի կողմից պարբերաբար իրականացվել են շրջայցեր մարզի տարածքում բնապահպանության օրենսդրության դրվածքը ուսումնասիրելու նպատակով: Այս ընթացքում կոնկրետ դեպքերով կատարվել են չորս այցելություններ, որոնք վերաբերվում է մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքից և Սևան համայնքի Ցամաքաբերդ բնակավայրից սևահողի ապօրինի հանմանը, Չկալովկա համայնքի մայրուղուն հարող տարածքում քանդման աշխատանքներին և Գանձակ համայնքով հոսող գետի հունի քանդմանը: Առաջին 2 դեպքերով զբաղվում են իրավապահ մարմինները, մյուս 2 դեպքերով կազմվել են արձանագրություններ: 
Սևանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման հետ կապված /20.12.2018թ. - 20.01.2019թ./ որսի արգելքի խստացման ժամանակահատվածի քննարկման վերաբերյալ քառակողմ միջոցառումների ծրագիրը քննարկվել է մարզպետարանում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, «Սևան» ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանության  տեսչական մարմնի և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները: Ըստ հաստատված ծրագրի իրականացվել են համատեղ նախատեսված միջոցառումները և յուրաքանչյուր տասնօրյակը մեկ ամփոփվել կատարված աշխատանքների արդյունքները: Մարզպետարանի աշխատակիցները մասնկցել են՝  «Սևան» ազգային պարկի և ոստիկանության հետ համատեղ հսկողությանը, որը  սահմանվել էր Սևանա լիճը գոտևորող անտառային ճանապահներին: Մասնակցել են հերթապահությանը մարզից դուրս եկող հիմնական մայրուղիների վրա: Մասնակցել են սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցերին մարզի շուկաներում և մայրուղիների վրա: Մշտական կապ է պահպանվել Սևան ազգային պարկի և իրավապահ մարմինների հետ:
Հողաշիանարարության և հողօգտագործման ոլորտ. Սահմանված կարգով Գեղամասար և Ծաղկաշեն համայնքներում փոխվել են բջջային կայանների  կառուցման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունները: 
Քաղաքաշինության ոլորտ. 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով ավարտվել են Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները՝ 42,9 մլն դրամ: Շարունակվել են Զոլաքարի համայնքի N 2 միջնակարգ դպրոցի և Սևան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները՝ համապատասխանաբար 147,3 մլն դրամ և 157,0 մլն դրամ:
Սկսվել են Ն.Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները 49,1 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշումներով հատկացված միջոցներով վերականգնվել են Վ.Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի քամուց տուժած երկու մասնաշենքերի տանիքները՝ 14,6 մլն դրամ:
ՀՀ կառավարություն են ներկայացվել թվով 18 հրատապ լուծում պահանջող ծրագրեր, որոնցից երկուսը (Գանձակ համայնքի խորքային հորի հորատում և Ծաղկաշեն համայնքի խորքային հորի պոմպի ձեռքբերում) ավարտվել են, իսկ մնացած ծրագրերի համար շուտով կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ շարունակվել են Գավառի N 2 հիմնական դպրոցի շենքի շինարարական աշխատանքները:
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի /IFAD/ միջոցով ավարտվել են՝ Վ.Գետաշեն գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցումը  -  79.9 մլն դրամ, Զոլաքար համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը   -    196.6 մլն դրամ
2018թ. ընթացքում մարզի թվով 14 դպրոցում տնտեսված միջոցների հաշվին նախատեսվել էր իրականացնել շինարարական-վերանորոգման աշխատանքներ: 8 դպրոցում աշխատանքները ավարտվել են՝ 56.6 մլն դրամ, 4 դպրոցում աշխատանքները ընթացքի մեջ են՝ 15.1 մլն դրամ, իսկ 2 դպրոցում կայացել են շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ՝ 19.5 մլն դրամ:
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ֆինանասավորվելու է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի թիվ 2 և Ճամբարակի թիվ 1 դպրոցները:
Զարգացման ծրագրերի, տուրիզմի եւ վերլուծության ոլորտ.  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացվել 46 սուբվենցիոն ծրագրային հայտեր, որոնցից հաստատվել է 41-ը: Համատեղ աշխատանք է իրականացվում Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև 2019-2021թթ. Համագործակցության համաձայնագիր վերաստորագրելու, ինչպես նաև ՌԴ Սարատովի և Գեղարքունիքի մարզերի միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: Աշխատանքներ է իրականացվում մարզի բոլոր համայնքների հետ՝ 2019 թվականի ապրիլին կազմակերպվելիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի կազմակերպման գործում: 
ՏԻ և ՀԳՄՀ ոլորտ.Մարզի բնակիչներից ստացվել են 72 դիմում-բողոքներ, որոնք եղել են կենցաղային, սոցիալական, աշխատանքի տեղավորման, համայնքի ղեկավարի գործունեության և այլ բնույթի: Կայացել են համայնքային ծառայողների թափուր պաշտոնների վերաբերյալ մրցույթներ, հաղթոները նշանակվել են աշխատանքի: Մարզի 16 համայնքներում անցկացվել են 35 համայնքային ծառայողների ատեստավորումներ:  2018թ.նոյեմբերին հերթական վերապատրաստում են անցել 11 համայնքային ծառայողներ, 18 տեղական ինքակառավարման մարմինների:
Իրավաբանական ոլորտ. ՀՀ  օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, մարզի համայնքների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացվել համայնքների ավագանիների թվով 458 որոշումներ: Դրանց իրավական   փորձաքննության արդյունքում 13 որոշումներ համապատասխան պարզաբանմամբ վերադարձվել են տվյալ համայնքներ՝ թերությունները վերացնելու: ՀՀ Գեղարքունիքի  մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին են ներկայացվել 2 հայցապահանջներ:
 Իրավաբանական բաժինը ընդհանուր իրավասության, վերաքննիչ  դատարաններում շուրջ 12 անգամ հանդես է եկել որպես հայցվորի և պատասխանողի  ներկայացուցիչ, ինչպես նաև պատասխանել է թվով 8 քննչական պահանջների: 
Ճանապարհաշինության ոլորտ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների նախատեսված  հատվածների: Մարզի մի շարք համայնքներում 6 ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ներքին աուդիտի ոլորտ.  Հաշվետու ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություն է մատուցվել մարզի առողջապահական հաստատություններին, Սարուխանի բուժամբուլատորիայում անցկացվել է աուդիտ 2015-2018 թվականների գործունեության վերաբերյալ: Մարտունու ՍԱՏԳ-ում կատարվել է 2016-2018 թվականների գործունեության ուսումնասիրություն:Կազմվել է 2019 թվականի աուդիտի տարեկան ծրագիրը: 
Քարտուղարության ոլորտ. 2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում մուտքագրվել է 3820, ելք է եղել 2030 փաստաթուղթ: Կատարվել է 80 քաղաքացու ընդունելություն:Արձակվել է Գեղարքունիքի մարզի 136 կարգադրություն, 98 որոշում, անցկացվել մարզխորհրդի 1 նիստ:          
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտ.  2018 թվականի հոկտեմբերի 10-ից  բաժնի կողմից իրականացվում է  Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի  տեղեկատվական սպասարկումը:  
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է   տեղեկատվական բնույթի 275 տպագիր  նյութ, իսկ նույն էջով  և մարզային հեռուստաընկերությունների  հետ ունեցած համագործակցության արդյունքում թողարկվել  է 138 տեսանյութ: 
Պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 40 համայնքային այցեր են կատարվել, հավաքագրել է  110-120 հիմնախնդիր, որոնք բարձրաձայնել են բնակիչները ՏԻՄ ներկայացուցիչները։ Հիմնախնդիրները հիմնականում կրկնվել են։
Բաժինն համագործակցել է նաև մարզային թերթի և  «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:
Զորահավաքային նախապատրաստության ոլորտ.Նոր տարվա կապակցությամբ մարզպետի կողմից դրամական աջակցություն են ստացել 2016-2018 թթ.զոհված և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողների ընտանիքները, հայոց բանակում նույն ընտանիքից մեկից ավելի զինծառայող ունեցող ընտանիքները:
Անցկացվել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի 1 նիստ։
Ընտանիքի, կանանց   և  երեխաների   իրավունքների   պաշտպանության  ոլորտ.       Գավառի մանկատանը խնամվում են 50 երեխաներ: 2018թ. մանկատնից կենսաբանական ընտանիքներ են տեղափոխվել 4 երեխաներ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ներկայացված տվյալների հիման  վրա  ձևավորվել   է մարզի  մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ  և հանցագործություն  կատարած անչափահասներին վերաբերող մարզային շտեմարան, որտեղ  2018թ. հաշվառված  է   13  անչափահաս իրավախախտ երեխա:      
Անձնակազմի կառավարման բաժին.Կնքվել է 27 աշխատանքային և ժամանակավոր աշխատանքային պայմանագիր՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ և ՊՓԲԸ տնօրենների հետ։ Անցկացվել է 3 մրցույթ, որից երկուսը հայտարարվել է «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար: 1-ին  անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել։ 2-րդ անգամ հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Պարույր  Լևիկի Կուռոյանը։ 3-րդ մրցույթը հայտարավել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի  համար,  մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.

Խումբ` Экономика

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: