29.01.19 Վթարային ջրանջատում Սևան քաղաքում հունվարի 30-ին

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 29-01-2019, 17:31, դիտել են` 1 629

0
Վթարային ջրանջատում Սևան քաղաքում հունվարի 30-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից  հոսանքազրկման պատճառով, ս․թ․  հունվարի 30-ին ժամը 10։00-17։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան 42, 44, 55, 57, 63, 65, Նաիրյան 168-181, Սայաթ-Նովա 22-26 համարների, Էներգետիկների, Շինարարների, Գործարանային, Խաղաղության, Ս․Սևանեցի, Գրիբոյեդով փողոցների, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, Մ․Մաշտոցի անվան N1 և N8 դպրոցների  ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Խումբ` Экономика

 

23 01 19 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 24-01-2019, 11:57, դիտել են` 184

0 ՀՀ Գեղարքունիքի մարզպետ  Գնել  Սանոսյանն ամփոփում է  2018 թվականի հոկտեմբերի 10-ից 2019 թվականի  հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում մարզպետարանի գործունեության հիմնական ուղղություններն, իրականացված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը։

Խումբ` Экономика

 

Կապահովվի ևս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը․ Սուրեն Պապիկյան

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 13-12-2018, 11:48, դիտել են` 787

19 Կապահովվի ևս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր Կառավարության հասատմանն է ներկայացրել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը (http://www.primeminister.am/u_files/…/documents/dprocner.pdf): Ըստ Սուրեն Պապիկյանի այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

Խումբ` Экономика