Նորությունները դասավորել ըստ` Ամսաթվի | Հանրահայտությամբ | Այցելության քանակի | Մեկնաբանություների | Այբենական կարգի

29 11 16 Չկալովկա համայնքում շուտով կգործի մանկապարտեզ

Հեղինակ` Suren ամսաթիվ` 29-11-2016, 15:35, դիտել են` 47

0
Սեւանի տարածաշրջանի Չկալովկա համայնքում, ի թիվս շատ խնդիրների, շուտով կգործի մանկապարտեզը: Համայնքն ունի նախադպրոցական տարիքի 24 երեխան: Մանկապարտեզի գործարկմամբ կլուծվի նաեւ 5 աշխատատեղի հարց: 520 բնակիչ եւ 144 տնտեսություն ունեցող Չկալովկա համայնքում խնդիրները շատ են: Աշխատատեղեր չկան, մանկապարտեզ չի գործում: Համայնքի նորընտիր ղեկավար Վահրամ Կարապետյանի խոսքով՝ գումար խնայելու նպատակով համայնքապետարանում որոշակի հաստիքներ են կրճատվել:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

25 11 16 Տեղի ունեցավ Սևան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը

Հեղինակ` Suren ամսաթիվ` 25-11-2016, 12:05, դիտել են` 71

0
Ս/թ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո նոյեմբերի 24-ին Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Օրակարգում`
1. ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՀԱՄԱՅՆՔԻ 2016Թ. 9 ԱՄՍՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
4. ՀԱՄԱՅՆՔԻ 2016Թ. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
5. ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6. ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7. ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ
8. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք` այսուհետ ավագանու նիստերը հեռարձակվելու են առցանց

Խումբ` Գլխավոր » Սևան

 

22.11.16 Սևանի պետական քոլեջում մեծ շուքով նշվեց կրթահամալիրի գործունեության 50 ամյակը

Հեղինակ` Suren ամսաթիվ` 22-11-2016, 19:06, դիտել են` 73

0
Սևանի նախկին շրջանի և ավազանի զարգացման արդյունաբերական, հատկապես մեքենաշինության, քիմիական արդյունաբերության պահանջները միջին օղակի մասնագետ-կադրերով ապահովելու համար 1966թ-ին Սևանում հիմնադրվեց ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը: 2002թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով այն վերանվանվեց «Սևանի պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Նոյեմբերի 19-ին Սևանի պետական քոլեջում հանդիսավոր կերպով նշվեց կրթօջախի հիմնադրման ու գործունեության 50 ամյակը, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն Մանուկյանը, և քոլեջի նախկին ու ներկա սաները:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

22 11 16 Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն նախաձեռնեց Երիտասարդական ֆորում

Հեղինակ` Suren ամսաթիվ` 22-11-2016, 18:33, դիտել են` 51

1
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնած Երիտասարդական ֆորումը, որի նպատակն էր մեկտեղել Սևան քաղաքի կյանքով մտահոգ երիտասարդներին և ոչ միայն երիտասարդներին` միասին վերհանելու այն հիմնախնդիրները, որոնք բավական հրատապ են լուծման համար, որոնցից կախված է համայնքի առաջիկա զարգացումը:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

22 11 16 Ճամբարակում բացվել է բռնցքամարտի խմբակ

Հեղինակ` Suren ամսաթիվ` 22-11-2016, 15:54, դիտել են` 271

0
Սահմանամերձ Ճամբարակ համայնքում 1 ամիս առաջ բացվել է բռնցքամարտի խմբակ, որտեղ հաճախում են 118 երեխաներ: Ճամբարակի համայնքապետարանը մարզումների համար չգործող մանկապարտեզի շենքում է տարածք հատկացրել: Դահլիճում, սակայն, դեռևս չկան համապատասխան պայմաններ: Բռնցքամարտի մարզային ֆեդերացիան և Ճամբարակի համայնքապետարանը կանեն ամեն ինչ, որպեսզի ապահովի բռնցքամարտի խմբակի բնականոն գործունեությունը:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

06.11.16 Կիրակի.Մանկապարտեզի հասանելիությունն ազդում է կնոջ երեխա ունենալու որոշման վրա

Հեղինակ` Suren ամսաթիվ` 7-11-2016, 12:55, դիտել են` 135

0
Կիրակի.Մանկապարտեզի հասանելիությունն ազդում է կնոջ երեխա ունենալու որոշման վրա

Խումբ` Գլխավոր » Սևան

 

05 11 16 Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանն անցավ իր լիազորությունների կատարմանը

Հեղինակ` Suren ամսաթիվ` 6-11-2016, 12:01, դիտել են` 117

0
Ս/թ հոկտեմբերի 2-ին Սևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում 6671 կողմ ձայներով Սևան համայնքի ղեկավար էր ընտրվել Սարգիս Խաժակի Մուրադյանը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղել է Սեւան համայնքում և Սևանի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել նորընտիր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

05 11 16 Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում նշվեց Սուրբ Հրեշտակապետերի հիշատակության տոնը

Հեղինակ` Suren ամսաթիվ` 6-11-2016, 12:00, դիտել են` 90

2
Նոյեմբերի 5-ին Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում նշվել է Սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության տոնը: Սեւան քաղաքի մայր եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ Գեղարքունյաց թեմի առաջնորադական տեղապահ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ:
Հայ եկեղեցու հրեշտակաբանության համաձայն՝ հրեշտակները տիրոջ անմարմին, անսեռ, անմահ սպասավորներն են: Իբրեւ լուսեղեն էակներ լույսի հետ միասին ստեղծվել են արարչագործության առաջին օրը: Երկնաբնակ լինելով հանդերձ, մասնակցում են նաեւ երկրային կյանքի ընթացքին: Հրեշտակներին նաեւ անվանում են աստծո պատգամախոսներ, որոնք իրականացնում են տիրոջ կամքը:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

03.11.16 Նորաշենում վերջին տարիներին լուծում են ստացել կենսական նշանակություն ունեցող խնդիրները

Հեղինակ` Suren ամսաթիվ` 6-11-2016, 11:59, դիտել են` 71

0
Սեւանի տարածաշրջանի Նորաշեն գյուղական համայնքում վերջին տարիներին լուծում են ստացել կենսական նշանակություն ունեցող խնդիրները: Գյուղն ամբողջովին գազաֆիկացվել է, ջրամատակարարման համակարգի բարելավումից հետո բնակիչներն ունեն շուրջօրյա խմելու ջուր: Պետական և համայնքային բյուջեով եւ միջազգային այլ կառույցների ֆինանսավորմամբ գյուղի արոտավայրերում կառուցվել են խմոցներ:

Խումբ` Գլխավոր » Սևան

 

03.11.16 Սևանի ավագ դպրոցի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերը պատրաստ են

Հեղինակ` Suren ամսաթիվ` 6-11-2016, 11:58, դիտել են` 79

1
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից Սևանի քաղաքապետարան հայտ էր ներկայացվել Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերը կազմելու համար: Համաձայն գործող կարգի` փաստաթղթերը կազմվել են Հայգյուղշիննախագիծ ընկերության կողմից: Նախագծի փորձա-քննությունն իրականացրել է Լավո ՍՊԸ-ն: Սևան համայնքի ղեկավարի մակագրությամբ նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցվել են: Սևանի Ավագ դպրոցում շուտով կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ: Կհիմնանորոգվեն բոլոր մասնաշենքերը, դպրոցը կունենա վազքուղի, ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, ուժային վարժությունների համար նախատեսված խաղադաշտ, առանձին ավտոկանգառ և այլն:

Խումբ` Գլխավոր » Սևան

 
Նախորդ Հաջորդ